ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ղրղզստանում զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Ղըրղզստանում տեղի ունեցած արյունելի դեքերը նախապես պլանավորված չէին, այլ հետևանք էին իշխանությունների բռնապետական գործողությունների․ այսպես է գրում արտասահմանյան մամուլը՝ ընդգծելով, որ դա, իրոք, ժողովրդական շարժում էր, որը պայթեց Բիշկեքի փողոցներում։
Ինտերնետային կայքերում զոհերի թիվը տարբեր աղբյուրների համաձայն տատանվում է՝ սկսած 50-ից մինչ 100 մարդ։ «Fergana.ru» -ում կարդում ենք․ «Սպանված և վիրավոր են տասնյակ և հարյուրավոր մարդիկ։ Կարելի է ամեն ինչ ետ բերել․ երկիրը ծաղկեցնել, վերացնել կոռուպցիան, ազատել մարդկանց բանտերից, բայց ապրիլի 7-ի զոհերը գնացին անվերադարձ»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Բիշկեքի փողոցներում այժմ հարբած խմբեր են շրջում, որոնք թալանում ու ջարդում են խանութներ, տներ։ Երկրի նախագահ Քուրմանբեկ Բակիևը անհետացել է։
Ղըրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Կառավարական բոլոր շենքերը մայրաքաղաք Բիշքեկում գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ:
Ղըրղզստանի ոստիկանությունն անցել է ընդդիմության ձևավորած ժամանակավոր կառավարության կողմը, որը ղեկավարելու է Ռոզա Օթունբաևան։ Կառավարությունը գործելու է 6 ամիս: Այդ մասին հայտարարել է Ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարը:
Բանակը ևս անցել է ընդդիմության կողմը և աջակցելու է Ռոզա Օթունբաևայի ժամանակավոր կառավարությանը: Այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար Իսմայիլ Իսակովը:
«Երբ նախագահ Բակիևը եկավ իշխանության, նա շատ կոշտ քննադատության էր ենթարկում նախկին նախագահ Ասկար Ակաևին ընտանեկանության համար, այն բանի համար, որ տնտեսությունում նրա հարազատներն էին նստած: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ պարոն Բակիևը ոտք էր դնում նույն հետքի վրա»,- հայտարարել է ՌԴ վարչապետ Պուտինը երկրում կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
