Հավաքվել է ավելի քան 23.000 ստորագրություն

Lragir.am-ին տված հարցազրույցում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության ստորագրահավաքի  արդյունքում հավաքվել է 23.388 ստորագրություն։

Դրանք ուղարկվել են նախագահին, ԱԺ նախագահին, կաթողիկոսին և վարչապետին' չորս հիմնական պահանջով, որոնք վերաբերում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանելուն․առաջին' այն հանվել է հուշարձանների ցանկից օրենքի կոպիտ խախտումով, երկրորդ'  ճարտարապետական հանրությունը գրեթե վստահ է, որ այն ճարտարապետական արժեք է և չպետք է քանդվի, երրորդ' սա շարունակությունն  է քաղաքի հետ անխնա ձևով վարվելու և պատմանական շերտերը չպահպանելու, 4-րդ' հասարակությունը պահանջում է, որ նման կարգի քաղաքաշինական գործընթացներում ինքն իր կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենա և իրենից գաղտնի ոչինչ չարվի: