Այսօր Մոսկվայում սուգ է

Այսօր Մոսկվայում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ նախօրեին  «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների։ Կայարաններում երկու պայթյունների հետևանքով մահացել են 39 մարդ, 73 հոգի հոսպիտալացվել են։ Բժիշկները չեն բացառում, որ  իրենց դիմողների թիվը դեռ կաճի․ մարդիկ դորս են գալիս շոկային վիճակից ու դիմում բժիշկների օգնությանը։ Քաղաքային բժիշկները նշում են նաև, որ զգացվում է դոնորական արյան խիստ անհրաժեշտություն։

Մոսկվայում այսօր դադարեցվել են բոլոր մշակութային միջոցառումները, հեռուստաընկերություններից շատերը եթեր չեն հեռարձակում նաև գովազդներ։ Մոսկվայի բնակիչները դեռևս գիշերով ծաղիկներ ու վառված մոմեր էին բերում ու դնում մետրոյի կայարաններում։

Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտինսկին կարծիք է հայտնել, որ ահաբեկչությունը հնարավոր է՝ իրականացրել են Հայուսիսային Կովկասում գործող ահաբեկչական կազմակերպություններից որևէ մեկը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պայթյունի կազմակերպիչները կհայտնաբերվեն և կոչնչացվեն․

«Նրանք ուղղակի վայրենիներ են  և այն ինչ անում են, հանցագործություն է՝ անկախ նրանից, թե ինչ շարժառիթ են ունեցել։ Ես ոչ մի կասկած չունեմ, մենք հայտնաբերելու ենք նրանց և ոչնչացնելու ենք»։

Ահաբեկչության մասին խոսակցություններ եղել էին նախքան պայթյունը։ «Ռոսբալտ» լրատվամիջոցի հաղորդմամաբ՝ կիրակի օրը Մոսկվայի ոստիկանություն  է զանգահարել  մի կին ու ասել, որ մետրոյում հնարավոր է պայթյուն լինի՝ Չեչնիայի քաղաքացիների կողմից։

Մասկվաբնակ կինը 17։36-ին զանգահարել է «02» ծռայություն և ասել, որ ինքը «Կոնկովո» կայարանում լսել է, թե ինչպես են չեչենները, որոնց թվում կանայք էլ են եղել, ասել, որ կայարանում պայթյուն է լինելու։ Ներքին գործերի պետական վարչության աշխատակիցները ահազանգից հետո շներով ստուգել են «Կոնկովո» կայարանը, բայց պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։

«Պարկ կուլտուրի» կայարանում գնացքի վագոններից մեկում պայթյունից հետո հայտնաբերվել է չպայթած «շահիդի գոտի», որի վրա եղել է 1,5 կգ տրոտիլ(պայթուցիկ նյութ)։ իրավապահների խոսքով՝ եթե այն պայթեր, զոհերի թիվը զգալիորեն մեծ կլիներ։ Այս կայարանում պայթյունը տեղի է ունեցել 5-րդ վագոնում, երբ բացվել են դռները՝և ուղևորներն իջել են գնացքից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ահաբեկիչ-մահապարտների մարմնի մասեր՝ պայթուցիկ սարքերով ամրացված։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչության» հոդվածով։