Հաղորդում հանցագործության մասին

Մարտի 10-ի առավոտյան, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներկայանալով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի տարածք, վայրենաբար ներխուժել են «Միլանո»   խանութ և սկսել են, հակառակ գույքը պատշաճ գույքագրելու մեր բազմաթիվ պնդումներին, առանց ընդունման հանձնման ակտ կազմելու, անփույթ ձևով խանութում առկա ապրանքը և գույքը լցնել թղթե արկղերի և պոլիեթիլենային պարկերի մեջ և տարել անհայտ ուղղությամբ։ Մեր' գույքի տեղափոխման վայրի ճշտմանն ի պատասխան, ԴԱՀԿ աշխատակիցները հրաժարվել են մեզ տրամադրել որևէ տեղեկատվություն։
 
ԴԱՀԿ ծառայողների գործողությունները ես գնահատում եմ որպես հափշտակություն, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված  հանցագործություն է (կողոպուտ):
 
Այսօր առավոտյան մենք հանցագործության մասին հաղորդագրությամբ դիմել ենք ՀՀ Դատախազություն՝ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին, ինչպես նաև պատճեններ ենք ուղարկել ՀՀ ԱԱ Ծառայություն՝ Ծառայության Պետ Գ. Հակոբյանին, ՀՀ Ոստիկանություն՝ Ոստիկանության Պետ Ա. Սարգսյանին՝ քրեական գործ հարուցելու մասին խնդրանքով։
 
Նախատեսվում է, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները այսօր (ժամը 12-ից սկսած) շարունակելու են իրենց հափշտակությունը։
 
Խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին նշված ժամին լինել Միլանո խանութում։
 
Հ. Ղուկասյան
Միլանո Խանութի փոխտնօրեն