Միասեռականների քննադատը

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի սենատոր Ռոյ Էշբերնը, ով ԱՄՆ-ում հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների ակտիվ քննադատ, մարտի 8-ին ռադիոեթերում խոստովանել է, որ ինքը միասեռական է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ուշագրավ է, որ 55-ամյա սենատորը միշտ քվեարկել է միասեռականների շարժման նախաձեռնությունների դեմ։ Ռադիոեթերում նա նշել է, որ այդպիսով Սենատում արտացոլել է իր ընտրողների ակնկալիքները, այլ ոչ թե իր «ներքին պայքարը»։

BBC-ն նշել է, որ Էշբերնին ձերբակալվել է մարտի 3-ին, երբ Սակրամենտոյի միասեռականների ակումբից դուրս է եկել՝ ալկոհոլի ազդեցության տակ ու մեքենա վարել։ Նրա հետ ևս մի տղամարդ է եղել։ Ավելի ուշ սենատորը ներողություն է խնդրել իր մտերիմներից և հարազատներից։