ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1–ի զոհերի հիշատակի օր

Այսօր լրացավ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երկրորդ տարին։ 2008թ.նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական իրադարձությունների արդյունքում զոհվեցին 10 ՀՀ քաղաքացիներ։
Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գեւորգյան, Համլետ Թադեւոսյան։
Մինչ օրս բացահայտված չեն 10 զոհերի սպանության հանգամանքները, պատժված չեն սպանության մեղավորները: Այսօր դեռեւս անազատության մեջ են հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված' Հայ ազգային կոնգրեսի 12 ակտիվիստներ:
Մյասնիկյանի արձանի մոտ երթով իրենց հարգանքի տուրքը մատուցելու կգան նաև «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստները
Այսօր առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի զոհերի հիշատակին առաջին ծաղկեպսակն ու մեխակները դրել էին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու նրա կուսակիցները:
Զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մյասնիկյան արձանի մոտ ծաղիկներ են դնում նաև սովորական քաղաքացիներ։
