Բերման է ենթարկվել Սարիբեկ Սուքիասյանը

Այսօր. ժամը 16-ի սահմաններում տասնայկից ավելի ոստինկաներ,կոտրելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի կենտրոնական գրասենյակի դռները, ոստիկանություն Էրեբունու բաժին են  բերման ենթարկել Հայ էկոնոմբանկի խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝Սարիբեկ Սուքիասյանին։

Նա այժմ գտնվում է ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ըստ ականատեսների ոստիկաններն առանց պատճառաբանության կոտրել են դռներն ու ապակիները։ Ականատեսներևի հարցին, թե ինչու եք դուրռը ջարդելով ներս մտնում,  ոստիկանները պատասխանել են՝ «չեք բացում, դրա համար»։

Սիլ Կոնցեռնի մամուլի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ոստիկանները մտել են Սուքիասյանի աշխատասեյակ ու տարել նրան։ Ականատեսների վկայությամբ՝ օպերացիան տևել է մոտ 30 րեպո, իսկ մինչ այդ ոստիկանության աշխատակիցները որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել՝ օպերացիա իրականացնելու վերաբերյալ։

Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, որ իրեն հայտնի չէ, թե ինչ հիմքով են ձերբակալել Սուքիասյանին։ Նրա խոսքով ինքն իրադարձություններին ականտես է եղել միայն այն պահին, երբ Սուքիասյանին արդեն մեքենաներով ուղեկցում էին ոստիկանություն։

«Մենք փորձեցինք որպես փաստաբան մոտենալ ու առաջին իրավաբանական օգնությունը ցույց տալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին ու մինչև հիմա էլ թույլ չեն տալիս մտնել ոստիկանության շենք ու տեսնել նրան»,- պատմում է Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի, եթե անձը գտնվում է ոստիկանությունում ,սահմանադրությամբ երաշխավորված է նրա իրավաբանական օգնության իրավունքը, Իսկ Սուքիասյանի հետ կապված ներկա դրությամբ այդ իրավունքը չի պաշտպանվում։

Սուքիասյանին ոստիկանությունում պահելու 3 ժամը լրանում է 19։30-ին։ Մինչ այդ, ըստ օրենքի, առանց ձերբակալման մասին որոշման նրան ոստիկանությում պահելն անօրինական է ։

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ որպես բերման ենթարկելու ժամ պաշտոնապես նշվում է ժամը 18։00-ն, այն դեպքում, երբ ականատեսների խոսքով բերման են ենթարկելու ժամը 16։00-ն է։

Նշենք, որ այս պահին Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններին շարունակում են մերժել մուտք գործել ոստիկանության բաժանմունք և շփվել իրենց պաշտպանյալի հետ։։ Ոստիկանության Էրեբունու բաժնում են գտնվում նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, որոնց հաջողվել է մուտք գործել ներս։