ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Սեֆիլյանի գործը Եվրոպական դատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է խնդրել սփյուռքահայ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի գործի առնչությամբ։
Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր 2006թ-ին։ Նրան ձերբակալեցին 2006-ի դեկտեմբերի 10-ին, իսկ 2007-ի օգոստոսին առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտվեց ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Սեֆիլյանի պաշտպանները մշտապես պնդել են, որ մեղադրանքն անհիմն է և Սեֆիլյանը կալանքի տակ է պահվել ապօրինի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումում պաշտպանները վիճարկել են Սեֆիլյանին ազատության իրավունքի խախտման հանգամանքը։ Եվրադատարանի հարցադրումներն ուղղված Հայաստանի իշխանություններին վերաբերում են ժիրայր Սեֆիլյանին շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու դատավճիռների օրինականությանը։
