Փաստաբանների գործը կարճվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը հունվարի 19-ին կարճել է փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի և Դիաննա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ փաստաբաններին մեղադրանք էր առաջադրվել Հ քրեական օրենսգրքի 243 հոդվածի 1-ին մասով(Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը)։ Քրեական գործը կարճվել է, քանի որ այս տարվա հունվարի 14-ին Հայաստանի Սահմանադրական Դատարանը հակասահմանադրական է ճանաչել Հ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասը։