ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացպանյանը մերժվեց
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
ՀՀ իշխանությունը բռնազավթած իշխանավորները նոյեմբերի 30-ին մեկ անգամ եւս հնարավորություն ունեցան ի ցույց դնելու իրենց չարակամությունը: Նրանք մերժեցին քաղբանտարկյալ, ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին պայմանական - վաղաժամկետ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի հայտը: Մերժման հիմքերն այս դեպքում այնքան էլ էական չեն: Էականն այն է, որ Հացպանյանը քաղբանտարկյալ է եւ, որ ազատ արձակելու վճիռ կայացնողներին համապատասխան հրահանգ դեռեւս ամենավերին օղակներից իջեցված չէ:
Իրենց այս քայլով ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս ի ցույց են դնում քաղբանտարկյալներին հնարավորինս երկար բանտերում պահելու իրենց երազանքը: Մեկ անգամ եւս ապացուցուցում են, որ մինչ այս քաղբանտարկյալների համաներման կիրառմամբ ազատ արձակումը ոչ թե իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում էր, ինչպես իրենք են փորձում ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այլ իրենց վրա կիրառված ճնշման արդյունք, ինչին դիմակայել այլեւս անկարող էին":
