Հարուցվել է քրեական գործ

ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ս.թ. նոյեմբերի 27-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ' դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ:
 
"Նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում: Հաշվի առնելով քրեական գործի քննության գաղտնիությունը, որևէ այլ տվյալ մեր նախաձեռնությամբ չի կարող ներկայացվել հրապարակման", ասվում է հաղորդագրության մեջ