ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հետախուզում է հայտարարվել
Համաձայն ՀՀ Ոստիկանության կողմից տարածաց հաղորդագրության, նոյեմբերի 27-ին, ժ.19.00-ին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժ.18.00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալներ' 1966 թ. ծնված Սողոմոն Քոչարյանը (վերջին դատվածությունը' 1995 թ.-ին' ՀՀ քր.օր. 222 հոդ. 1-ին մասի, 104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 8-րդ - 11-րդ կետերի մեղադրանքով) - 1975 թ. ծնված Մհեր Ենոքյանը (դատապարտվել է 1996 թ-ին' ՀՀ քր.օր. 35-355 հոդ. 1-ին մասի - 67 հոդ. մեղադրանքով) նշված ՔԿՀ զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը տեղահան անելով, պարանի միջոցով անցնելով ահազանգման համակարգի - արտաքին քողարկող պատի վրայով' դիմել են փախուստի:
Նոյեմբերի 29-ին Սողոմոն Քոչարյանի - Մհեր Ենոքյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 355 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
