Արձանագրությունների քննարկումը բաց է լինելու:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը Սահմանադրական դատարան (ՍԴ) է ներկայացրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ քննելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը տեղեկացրել է նաեւ, որ ըստ ընթացակարգի, 20 օրվա ընթացքում ՍԴ-ի նախագահը կհրավիրի աշխատանքային նիստ, որի ընթացքում կորոշվի արձանագրությունների քննարկման օրը եւ կնշանակվի զեկուցող դատավոր:

Արձանագրությունների քննարկումը բաց է լինելու: