ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարացման դատավճիռ «մարտի 1–ի» գործով
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 16-ին արդարացման դատավճիռ է կայացրել «մարտի 1»-ի քրեական գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Արդարացման դատավճիռ կայացնելը հայաստանյան դատական համակարգի համար հազվագյուտ երևույթ է, իսկ մարտի 1-ի գործերով սա վճռաբեկ դատարանի կայացրած միակ որոշումն է։ Արմեն Սարգսյանը ՀՀ այն բազմաթիվ անմեղ քաղաքացիներից մեկն է, ով անցած տարի հետընտրական իրադարձությունների արդյունքում իրավապահ մարմինների պատժիչ գործողությունների զոհն էր դարձել։ Նույն օրը երեկոյան նա ազատ է արձակվել «Սևան» քրեակատարողական հիմնարկից։
Source Url:
