ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լևոն Գուլյանի գործով նոր դատաքննություն
Վաղը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ կշարունակվի Լևոն Գուլյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ քրեական գործի կարճման որոշման դեմ։ Նախորդ դատական նիստում դատարանը լսել էր մեղադրող կողմի առարկություններն ու հիմնավորումները քրեական գործի կարճման վերաբերյալ։ Մեղադրանքի կողմը շարունակում է պնդել, որ «ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ»։ Վաղվա դատական նիստում մահվան հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար պաշտպանական կողմը կշարունակի հարցերն ուղղել մեղադրողին։ Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանը մահացել էր հենց Ոստիկանության շենքում, երբ 2007թ. մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել էր հարցաքննության։
Դատաքննությունը նշանակած է վաղը՝ ժամը 15։00-ին։
