Լևոն Տեր Պետրոսյանը դիմավորեց իր թիմակիցներին

Երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հավաքվել էին Հայ ագգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու նրանց համակիրները՝ ողջունելու համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչներին:

Համաներման արդյունքում ազատ արձակված իր թիմակիցներին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ դիմավորել է Սարյանի արձանի մոտ։ Նա Սարյանի այգի էր ժամանել նախատեսված ժամից մեկ ժամ շուտ' իր համակիրների հետ շփվելու համար: Քաղբանտարկյալներից առաջինը տեղ հասավ Աժ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որին հաջորդեցին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Սմբատ Այվազյանը և այլոք: Հավաքվածները ջերմ ոգեւորությամբ դիմավորեցին նրանց, որոնցից մեծ մասը մեծ մասը Սարյան այգի էր եկել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո։

Քաղբանտարկյալներին դիմավորելու էին եկել նաև Հայ ազգային կոնգրեսի համակիրներ ու սովորական քաղաքացիներ։ Ներկաները նրանց դիմավորում էին «Հերոսներ» վանկարկումներով։ Բոլորը շատ ուրախ էին, իրար շնորհավորում էին ու ողջագուրվում, սակայն չէին մոռանում նաև հայտնել իրենց մտահոգությունը հայտնել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի երեկ հրապարակված դատավճռի առիթով(8 տարվա ազատազրկում)։

Մյասնիկ Մալխասյան կարծիքով' այս համաներմամբ իշխանությունները ավելի խորացրեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, քանի որ այն արվեց միայն ԵԽԽՎ-ին ցույց տալու համար. Քաղբանտարկյալներից Աշոտ Զաքարյանը ցավ հայտնեց, որ այսօր ոչ բոլորն  քաղբանտարկյալները են ազատ արձակվել, սակայն վստահեցրեց, որ իշխանությունները նրանց եւս չեն կարող երկար պահել պատանդի կարգավիճակում: Նա հատկապես ցավում է Սասուն Միքայելյանի համար: 

«Վաղվանից պետք է պայքարենք Սասուն Միքայելյանի ազատության համար: Համաներումը տոնական բան չէ, ամոթի զգացում ենք ապրում: Նողկանքի զգացում է այն ամենից, ինչին ես եւ իմ ընկերները մեր երկրում արժանացանք», ասել է Ալեքսանդր Արզումանյանը։