ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավճռի հրապարակումը հետաձգվեց
Այսօր հետաձգվել է Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով նշանակված դատական նիստը և ըստ այդմ հետաձգվել է դատավճռի հրապարակումը։ Նա առաջինն է ընդդիմության բանտարկված 7 ակտիվիստներից, ում գործով այսօր դատավճիռ էր կայացվելու։։ Սասուն Միքայելյանը վատառողջության պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Մեղադրող դատախազը նրա համար դատարանին միջնորդել է 9 տարվա ազատազրկում։ Այսօր դատարանի շենքն ամբողջությամբ գտնվել է ոստիկանական ուժերի վերահսկողության տակ։ Այն շրջափակված է եղել ոստիկանանական մեքենաներով, շրջանի մեջ է առնված եղել նաև դատարան տանող ճանապարհը։ Մինչև դատական նիստը սկսելը ոստիկանները որևէ մեկին, այդ թվում նաև լրագրողնմերին, թույլ չեն տվել մոտենալ դատարանի շենքին։ Դատարանի բակում մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է անցկացրել Միքայելյանի սպասվող վճռի և շրջանառվող այն լուրերի կապակցությամբ, թե նրա վրա համաներումը չի տարածվելու։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 22-ին, ժամը 11-ին։
