Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Մարտի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ՝

«Այսօր հերթական անգամ արձանագրվել է լրագրողի նկատմամբ բռնության դեպք: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մոտ ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ ևս մեկ անգամ փաստում է հասարակությունում անհանդուրժողականության, որպես մշակույթ արմատավորվելը: Դրա պատճառն է նախկինում նման դեպքերի անպատժելիությունը:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:»