Ծեծի է ենքարկվել Գագիկ Շամշյանը

Այսօր Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մոտ ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ներկայումս Գագիկ Շամշյանը համակարգչային հետազոտության է ենթարկվում «Նաիրի» բժշկական կենտրոնում, եւ չկարողացավ պատասխանել մեր հարցերին:

Ըստ մեր տեղեկությունների` նա ցանկացել է լուսանկարել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքը, ինչի արդյունքում` ծեծի է ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից: