Կընդունվի Հայաստանի կողմից 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույց

Այսօր Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի կողմից 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույց է ընդունելու: Հանձնաժողովի անդամները քննարկելու են Հայաստանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության մասին և հիմնականում հիմնվելու են ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցի վրա, որը Համմարբերգը պետք է կազմեր Հայաստան կատարած վերջին այցից հետո:

Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով նոյեմբերի 20-ից 23-ը գտնվում էր Հայաստանում և հայտարարել էր, որ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքից հիասթափված է: «Առաջիկայում պատրաստելու եմ իմ զեկույցը և ստիպված եմ լինելու բավականին քննադատաբար արտահայտվել այն բանի համար, որ դեպքերի զարգացում չկա»,- ասել էր Համմարբերգը: