ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառուցենք առանց մարմնական պատժի Եվրոպա երեխաների համար
Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը կազմակերպում է տիկնիկային
ներկայացում Երևանում
Երեխաների պաշտպանությունը բռնության դրսևորումներից և նրանց իրավունքների խթանումը
Եվրոպայի խորհրդի` բռնություններից զերծ Եվրոպայի կառուցմանն ուղղված հիմնական
գործողություններից մեկն է։ Եվրոպական հասարակություններում հանրային իրազեկության
բարձրացման և ԵԽ անդամ պետություններին երեխաների նկատմամբ բռնության դեմ
պայքարելու անհրաժեշտության մասին նախազգուշացնելու նկատառումով է, որ Եվրոպայի
խորհուրդը նախաձեռնեց Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ ծրագիրը։
2005թ. Մոնակոյի համաժողովին մեկնարկած այս արշավի նպատակն է ուշադրությունը բևեռել
երեխաների իրավունքների պաշտպանության ԵԽ փաստաթղթերին և այս խնդրի վերաբերյալ
բազմաթիվ քննարկումներ խթանել միջազգային, տարածաշրջանային և տեղական
մակարդակներում։
Արշավի շրջանակներում Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը
Տիկնիկային գործիչների միջազգային ընկերակցության և «Ապագան քոնն է» ոչ կառավարական
կազմակերպության հետ համատեղ նախապատրաստել է մի թեմատիկ, ինտերակտիվ ներկայացում,
որն անդրադառնում է երեխաների իրավունքների ոտնահարմանը հայկական համատեքստում։
Ներկայացման մեջ տեղ են գտել տեսարաններ դպրոցական կյանքից, ընտանիքից և բակից,
ինչը երեխաներին խրախուսում է վեր հանել և վերլուծել իրենց առօրյա կյանքին
ներգործող կարևոր խնդիրները։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:
Ներկայացումը կկայանա դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին,
Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Հասցեն`
Արաբկիր, Քանաքեռի շրջանցիկ թունել:
