Թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիայի մոնիտորինգի մարմինն իր աշխատանքը կսկսի 2009թ

Տասներեք անկախ փորձագետներ նույն թվով երկրներից կլինեն Մարդկանց թրաֆիկինգi
դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) առաջին անդամները. Այն մի նոր մարմին է, որը
վերահսկելու է Մարդկանց թրաֆիկինգ դեմ պայքարի կոնվենցիայի կատարումը։

Կոնվենցիայի կողմ երկրների կոմիտեն, որը դեկտեմբերի 5-ին և 8-ին նիստեր է գումարել
Ստրասբուրգում, GRETA-ի կազմում 2009թ. հունվարի մեկից սկսած աշխատելու նպատակով
ընտրել է հետևյալ անձանց՝ չորս տարի ժամկետով։

- Վեսելա Բանովա (Բուլղարիայից)

- Լուիզ Կալեյա (Մալթայից)

- Յոզի Քրիստոդուլու (Կիպրոսից)

- Դավոր Դերենչինովիչ (Խորվաթիայից)

- Վլադիմիր Գիլկա (Մոլդովայից)

- Հաննե Սոֆի Գրիվ (Նորվեգիայից)

- Նիկոլաս Լը Կոզ (Ֆրանսիայից)

- Ալեքսանդրա Մալանգոն (Սլովակիայից)

- Նել Ռազմուսեն (Դանիայից)

- Լեոնոր Մարիա Դա Կոնսիենշաու Կրուզ Ռոդրիգես (Պորտուգալիայից)

- Գյուլնարա Շահինյան (Հայաստանից)

- Ռոբերտ Ստրատոբերդհա (Ալբանիայից)

- Դիանա-Ֆլորենտինա Թուդորաչե (Ռումինիայից)

GRETA-ն կօգտագործի Եվրոպայի խորհրդի վերահսկման մարմինների կոցմից օգտագործվող
նմանօրինակ մեթոդաբանություն։ Այն կհրապարակի զեկույցներ, որոնք կգնահատեն Եվրոպայի
խորհրդի Մարդկանց թրաֆիկինգ դեմ պայքարի կոնվենցիայում ներառված միջոցառումները (CETS
No. 197)։ Կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2008թ. փետրվարի 1-ին և ստորագրվել 19 պետության կողմից, նպատակ ունի կանխարգելել այս հանցագործությունը, պաշտպանել
զոհերին և դատական կարգով հետապնդել հանցագործներին։