ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների վերաբերյալ կոնֆերանս Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում դեկտեմբերի 9-10-ին կանցկացվի «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով կոնֆերանս։
Կոնֆերանսի համակազմակերպիչներն են ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Գերագույն դատարանը, ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԼՂՀ արդարադատության նախարարությունը և ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է որ կոնֆերանսը նվիրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության օրվան։
2006 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554 քաղաքացի։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90077 մարդ։
Դեկտեմբերի 10-ը այդուհետ ԼՂՀ-ում համարվում է տոնական օր և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։
