ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահը ներում է շնորհել
ՀՀ նախագահը Երևանում մարտյան դեպքերի գործով երեք մեղադրյալների ներում է շնորհել, հաղորդել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։
«Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորhվել երեք դատապարտյալների` Էդվարդ Գառնիկի Աշուղյանին, Արման Խաչատուրի Մարգարյանին և Արթուր Սուրենի Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զարգվածային անկարգություններին մասնակցության` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և այլ բռնի գործողություններ իրականացնելու համար։ Հրամանագիր ստորագրելու մասին որոշում կայացնելիս հաշվի է առնվել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի և այլ` ընտանեկան հանգամանքներ: Հանրապետության նախագահը մշտապես պատրաստ է եղել դիտարկելու ներման խնդրագրերը: Այսօր ևս, այս մոտեցումներում փոփոխություններ չկան»,- ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հադորդագրության մեջ։
