Երթ՝ մարդու իրավունքների միջազգային օրը

Դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքական բանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեն անցկացնելու է միջոցառումներ:

Միջոցառումները մեկնարկելու են ժամը 10-ին: Մասնավորապես, մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես է բացվելու ՀԺԿ կենտրոնական գրասենյակում, ծաղիկներ են դրվելու մարտի 1-ի զոհերի հիշատակին (Մյասնիկյանի արձանի մոտ, քաղբանտարկյալների կանայք մեկժամյա նստացույց են անելու Անդրեյ Սախարովի արձանի մոտ, նախկին քաղկալանավորները ցույց են անելու ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ: Ժամը 15-ին նախատեսված է երթ Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - դատախազություն - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա երթուղով, որն ավարտվելու է Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքով:

Հիշեցնենք, որ կապակցությամբ ՀՀ քաղաքական բանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամներ են մասնավորաբար Վարդան Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։