ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Միացում ազգային նախաձեռնության հայտարարությունը
ՀՀ պետական մարմինների կողմից նախաձեռնության գործունեությունը խոչընդոտելու փորձերի վերաբերյալ
«Միացում» ազգային նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրահանգով պարբերաբար փորձ է արվում խոչընդոտելու Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու շուրջ ընթացող բանակցային գործընթացի էությունը քողազերծելու նպատակով «Միացման» նախաձեռնած միջոցառումները:
Վաղարշապատ, Արմավիր և Իջևան քաղաքներում մշակույթի տան դահլիճներն անհեթեթ և ակնհայտորեն մտացածին պատճառաբանությամբ չտրամադրելու, ՀՀ ԱԳՆ շենքից «Արցախ, Հայաստան, Միացում» և «Հող հանձնողը դավաճան» կարգախոսներովով օրենսդրորեն թույլատրելի սակավամարդ երթ անցկացնելու, ինչպես նաև Եռաբլուրում մի խումբ ազատամարտռիկների «Ո’չ մի թիզ հող» եւ «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս» պահանջով եռօրյա նախազգուշական հացադուլը տապալելու ոտնձգություններն ամրապնդում են նախաձեռնության անդմամների և Հայոց հանրության մտահոգությունը` Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու և դրանով իսկ երկրի պաշտպանական համակարգը փլուզելու ներկայիս իշխանությունների անպատասխանատու և հանցավոր մտադրության վերաբերյալ:
Այսուհանդերձ, միանգամայն լիահույս ենք, որ հայության և, ի մասնավորի` արցախահայության, գիտակից և վճռական կեցվածքի շնորհիվ այդօրինակ կործանարար ծրագրերը երբևէ կյանքին չեն կոչվելու:
