ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեդալներ շախմատի չեմպիոններին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Դրեզդենում կայացած Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի հաղթողներ՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը, միջազգային գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը։
Հայաստանի շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահներ Լևոն Յոլյանը և Սմբատ Լպուտյանը, գործարար Արտակ Սարգսյանը, Շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը:
