ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայերեն Թուրքիայի բուհերում
Ըստ թուրքական աղբյուրների, Թուրքիայի համալսարաններում քրդերեն և հայոց լեզուների ֆակուլտետների բացակայությունը չի նշանակում, որ այդ լեզուներն արգելված են համալսարաններում, նշել է Թուրքիայի բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահ նախագահ Յուսուֆ Զիյա Օզքանը` հավելելով, որ եթե համալսարանները նման պահանջ առաջ քաշեին, ապա խնդիրը կդրվեր քննարկման:
Թուրքական համալսարաններն առաջարկում են խորը գիտելիքներ շումերական, ուրդուական և խեթական մշակույթների մասին, սակայն բուհերից և ոչ մեկը մինչ այժմ չունի քրդերեն, հայերեն կամ եբրայերեն լեզուների ֆակուլտետ:
«Անհրաժեշտ է առնվազն երեք մասնագետ, ովքեր կարող են դասավանդել առարկան համալսարանում` նախքան ֆակուլտետը սկսի գործել: Մենք բանակցում ենք մեր երկրի մասնագետների հետ, ովքեր գրել են հայ գրականության մասին: Հայոց լեզվի ֆակուլտետի բացումը վիճահարույց հարց է, ինչպես նաև ժամանակ պահանջող նախագիծ: Թուրքիայում արդեն վաղուց նման ֆակուլտետներ պետք է լինեին: Հայերենի դասերի ընթացքում մանրամասնորեն կդասավանդվեն հայոց լեզուն և գրականությունը, սակայն հստակ ծրագիրը կորոշվի այն ժամանակ, երբ համապատասխան մասնագետներն անցնեն գործի: Մինչ այժմ պարզ չէ, թե արդյոք ֆակուլտետը կսկսի գործել 2009-2010 ուսումնական տարում, սակայն մենք ցանկանում ենք բացել այդ ֆակուլտետները միայն համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո», - նշել է Նևեսեհիր համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Քիլիջը:
