Կրկին դիպուկահարի մասին

Օրեր առաջ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մարտի մեկի դեպքերին դիպուկահար է մասնակցել։ Պետական կառույցները հաստատեցին այս լուրը՝ ասացին եղել է մեկ դիպուկահար։

Այսօր Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ասել է որ իրականում եղել են մի քանի դիպուկահար. «Իշխանությունները հայտարարեցին, որ զինվորական ստորաբաժանումների հաստիքային ցուցակով նախատեսված էր դիպուկահար եւ քանի որ տվյալ ստորաբաժանումը՝ նկատի ունեն ներքին գործերի ստորաբաժանումը, այնտեղ է եղել իր ողջ անձնակազմով և դիպուկահարով մասնակեցել է այդ գործողություններին։ Մարտի 1-ի այդ գործողություներին մասնակցել են 10/32, 10/33 և 10/35 ստորաբաժանումները։ Ըստ իրենց հայտարարությունների՝ այդ 3 զորամասերում էլ պետք է լինեին դիպուկահարներ, ինչու են խոսում միայն մեկ դիպուկահարի մասին։ Չէ՞ որ պնդում են, որ հաստիքային ցուցակով նախատեսված էր։ Դիպուկահարները, որպես կանոն, միայնակ չեն լինում, լինում է օգնական կամ համար 2»։

Սպասենք իշխանությունների արձագանքին։