ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները»
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին Երեւանում կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի դասերն ու հանրային իրազեկման հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողով։
Հաղորդագրության համաձայն, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ճգնաժամերի տեղեկատվության կառավարման՝ արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման համակարգը, Սպիտակի երկրաշարժի դասերը, հանրային իրազեկման միջազգային փորձը, ճգնաժամային տեղեկատվության զարգացման ուղղությունները, կցուցադրվի նաև «Սպիտակի երկրաշարժի սերտած դասերը» վերնագրով ֆիլմը։
