Ազգային փոքրամասնությունների ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երևանում արդեն 7-րդ անգամ բացվել է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ցուցահանդես: Ժողովրդական արվեստի թանգարանում ներկայացվել են 11 ազգային փոխրամասնությունների կերպարվեստն ու դեկորատիվ կիրառական արվեստը:

Ասորիները, բելառուսները, գերմանացիները, եզդիները, հրեաները, հույները, լեհերը, ռուսները, ուկրաինացիները, վրացիներն ու քրդերը հանդիսատեսի դատին են հանձնել իրենց բամազան ստեղծագործությունները՝ գորգերից ու խեցեղենից մինչև երաժշտական գործիքներ և մանրակերտեր:
Ազգային փոքրամասնությունների ցուցահանդես կազմակերպելով մշակույթի նախարարությունը նպատակ ունի պահպանել ու զարգացնել ավանդական ժողովրդական սետղծագործությունը։