ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատապարտում են բռնությունը
Մոտ 18 կազմակերպություններ այսօր հանդես են եկել լրագրող, Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակումը դատապարտող հայտարարությամբ։
«Խորին վրդովմունքով ընդունեցինք հայտնի լրագրող և հասարակական գործիչ, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ իրագործված անմարդկային բռնությունը։ Այս արարքը մեկ անգամ ևս փաստում է, որ մեզանում լրջորեն վտանգված է ազատ խոսքն ու հրապարակայնությունը, որոնք կոնկրետ երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներ են։ Վստահ ենք, որ սա մարտահրավեր է նաև մեր պետությանը, իրավապահ մարմիններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների ազատ արտահայտվելու և առահասարակ կյանքի իրավունքը։
Դատապարտելով այս ստորացուցիչ արարքը՝ միաժամանակ հույս ենք հայտնում, որ դեպքը արագ կբացահայտվի և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ։ Կարծում ենք միայն այս դեպքում հնարավոր կլինի հանրությանը մատուցել արդարադատության իրական, օրինակելի նախադեպ։
Ազատ խոսքն ու բազմակարծությունը մեր երկրում այլընտրանք չունեն»
«Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
«Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ»«Գոյատևում» բարեգործական հասարակական կազմակերպություն»Գործուն մասնակցության աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Ինտեգրացիայի և ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Զարթոնք 89» հասարակական կազմակերպություն
«Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
«Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն» հասարակական կազմակերպություն
«ՏԻԳՐԻՍ» քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպություն
«Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամ
«Հայկական մեդիա խումբ տեղեկատվական և իրավական կենտրոն» հասարակական կազմակերպություն
«Մուղնի» հասարակական կազմակերպություն
