ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերահսկիչ պալատը նյութերը ուղարկել է գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2008 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել են արձանագրություններ եւ փաստաթղթեր՝ Հրազդան գետի հունի մաքրման եւ ափերի ամրացման, ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին «Էջմիածին ջրշին» ՍՊ ընկերության կողմից 32.2 միլիոն դրամի աշխատանքներ չկատարելու եւ այդ չափով պետությանը վնաս պատճառելու մասին:
Ստացված նյութերի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ, խոստանում է գլխավոր դատախազությունը:
«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ կարող է ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ»։
