ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանգանակվել է 1,1 միլիոն եվրո
Չորս օրվա ընթացքում Հայաստան հիմնադրամի ֆրանսիայի մասնաճյուղը մոտ 600 կամավորների օգնությամբ հանգանակություն է կազմակերպել Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Հոլանդիայում ի նպաստ Հայաստանի եւ Ղարաբաղի:
Հանգանակվել է 1,178,000 եվրո, որից 1,074,000 միայն Ֆրանսիայում: 2007 թ համեմատ այս թիվն աճել է 15,200 եվրոյով, չնայած համաշխարհային ճգնաժամին:
Ստեփանակերտում Հայաստան հիմնադրամը ներկայացնող Միշել Տանկրեզը Ղարաբաղի կառավարության անունից հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պիեռ Թերզյանին պարգեւատրել է Ղարաբաղի ազատագրական շարժման 20-րդ տարեդարձի հուշամեդալով:
Source Url:
