«7–ի գործով» փաստաբանները դժգոհ են

Մարտյան դեպքերի առիթով ձերբակալված 7 անձանց գործը առանձնացվել է և միավորվել մեկ գործի մեջ, որի պաշտպանությունն իրականցնում են 5 փաստաբաններ։ «7–ի գործ» անունը ստացած գործով մեղադրյալներ են. ներառում է ընդդիմությանը սատարող Շանթ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գիգոր Ոսկերչյանը եւ Սուրեն Սիրունյանը։

Այս մեղադրյալների շահերի պաշտպաններ Հովիկ Արսենյանը եւ Արման Խաչատրյանը այսօր հայտարարել են, որ նախաքննական մարմնի կողմից ոտնահարվում են իրենց իրավունքները եւ խոչընդոտվում գործի պաշտպանությունը, սահմանափկվել են ողջամիտ ժամկետում քրեական գործի նյութերին ծանոթանալու իրենց հնարավորությունները։

«7–ի գործով» նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ 41 հատոր կամ 12 հազար էջ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանները խնդրել են 80 օր, սակայն 43–րդ օրը նրանց հայտնել են, որ իրենց ժամանակը սահմանափակված է։ Փաստաբաններն այդ վճիռը բողոքարկել են դատարանում և ժամանակ են ստացել մինչև նոյեմբերի 10–ը, ինչը, փաստաբանների կարծիքով, բավարար չէ քրգործի նյութերին ծանոթանալու համար։ Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում փաստաբանները բողոքարկելու են այս որոշումը։