Մեկ հայի սպանել են, մյուսին՝ վիրավորել

Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի դաշնային ժողովի պաշտոնաթերթի լրագրողը, ով կրակել է Հայաստանից ժամանած մի քաղաքացու վրա: Միջադեպի մասին հայտնի է դարձել միայն այսօր, սակայն այն տեղի է ունեցել անցյալ շաբաթ:

Ինչպես պատմել է 21-ամյա տուժածը, մամուլի ներկայացուցիչը առանց որևէ պատճառի կրակել է իր վրա տրավմատիկ ատրճանակից: Աղջիկը տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան ինստիտուտ` վզի վնասվածքով: Խորհրդարանական պաշտոնաթերթի լրագրողը ձերբակալվել է Լյուսինովսկի փողոցում, տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:

Իսկ Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան շրջանում Ֆինանսա-տնտեսական ինստիտուտի հայազգի 22-ամյա ուսանող է սպանվել: Ըստ ռուսական աղբյուրների, սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան 21:10-ի սահմաններում: Երիտասարդը իր Ժիգուլի ավտոմեքենայով Բլագոդատնի փողոցի համար 24 տան մոտակայքում կանգառ անելու ժամանակ, ՊՄ մակնիշի ատրճանակով սպանվել է անհայտ անձանց կողմից: Ըստ փորձագետների, սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել է փամփուշտից առաջացած հինգ վերք:

Ըստ նախնական վարկածի, սպանությունը պատվիրված է եղել, քանի որ ուսանողը եղել է □Մյասնով□ առևտրի տան և □Զեթ□ ակումբի սեփականատերը: