ԵԽԽՎ–ն պատրաստ է աջակցել

ԵԽԽՎ-ի նախագահ Լյուիս Մարիա դե Պուչը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, որը կոչված է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կոչ է արել երկու երկրների նախագահներին շարունակել նույն կերպ գործել:

«Ես ցանկանում եմ շնորհավորել նախագահներ Ալիևին և Սարգսյանին, ինչպես նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով միջնորդի դերում է հանդես եկել հանդիպման ժասմանակ, որը նպատակ ուներ խաղաղ լուծում տալ Լեռնային Ղարաբաղի համակարտությանը: Այս երկխոսության մեկնարկը, որին հաջորդելու են լարված դիվանագիտական ջանքեր և մի շարք կառուցողական միջոցառումներ, հույսի պատուհան է ողջ տարածաշրջանի համար։ Ինչպես ես նշել եմ իմ` հուլիս ամսին Բաքու և Երևան կատարած պաշտոնական այցերի ժամանակ, մեր Վեհաժողովը վերջին 15 տարիների ընթացքում անվեհապահորեն աշխատել է լուծում գտնել հակամարտությանը` միջազգային չափանիշների, սկզբունքների և պարտականությունների համաձայն, որոնք երկու երկրները կատարել են Եվրախորհրդին անդամագրվելու ճանապարհին: Նման լուծումն այժմ առավել քան մոտ է։ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններին իրենց ջանքերում, որպեսզի օրեր առաջ մեկնարկած գործընթացը պսակվի հաջողությամբ», հայտարարել է ԵԽԽՎ նախագահ» Լյուիս Մարիա դե Պուչը: