ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարձակում նախագահի օգնականի վրա
Հայաստանի ոստիկանության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 26-ին, ժամը 01.25-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ տան հսկիչ Նորիկ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00.30-ին, հինգ անհայտ անձինք, որոնցից չորսը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն և տան 3 անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա և ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաև տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով և ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի:
Ոստիկանությունը չի տեղեկացնում, սակայն հայտնի է, որ տան սեփականատերը մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ, այժմ ՀՀ նախագահի օգնական Արմեն Ավետիսյանն է։
