Մարդու իրավունքի պաշտպանը դեմ է Զինապարտության մասին օրենքին

Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտնի է, հավանության է արժանացրել Զինապարտության մասին օրենքի նախագիծը, որն էլ կուղարկվի Ազգային Ժողովին: Նախատեսվում է բանակ զորակոչել 18 տարին լրացած բոլորին, նաեւ բուհերի ուսանողները։ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը դեմ է այդ օրենքին։ Նա ասել է, որ եթե կառավարությունը չանսա իրենց դժգոհությանն ու օրենքը տանի խորհրդարան, ապա իրենք կդիմեն Վենետիկի հանձնաժողովին, որի հետ, ի դեպ, գործակցում են շատ հաջող, ինչպես նշել է Արմեն Հարությունյանը։