ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գենդերային հավասարություն դեռ չկա
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ–ի համակարգում կանանց վիճակը բարելավվելու մասին զեկույցը ներկայացնելով, հայտարարել է, որ ՄԱԿ–ին առայժմ չի հաջողվում լուծել հարցը, հասնել գենդերային հավասարության։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ասել է նաեւ, որ գենդերային հավասարակշռության հասնելու համար հարկ է լրջորեն աշխատել։ 2004-2007 հատվածում ՄԱԿ–ի համակարգում փորձագետի կարգավիճակով աշխատող կանանց քանակը 36.9 աճել է ընդամենը մինչեւ 38.4 տոկոսի։ Քիչ ավելի բարվոք է վիճակը ղեկավար պաշտոնների դեպքում։ 2007 թվականին ՄԱԿ–ի համակարգի 31 կառույցներից միայն երկուս էլ հաջողել հասնել գենդերային հավասարակշռության, յոթ կառույցներում կանայք կազմում են աշխատողների 30 տոկոսը։ ՄԱԿ–ի քարտուղարությունում աշխատող կանանց քանակն էլ մեծ չէ, ընդամենը 37.6 տոկոս։
Այս ամենը նկատի ունենալով էլ, Պան Գի Մունը առաջարկում է ակտիվ խրախուսել կանանց առաջխաղացմանը, ՄԱԿ–ի բոլոր հարթություններում։
