Եկեղեցիներն են կողոպտվել

Այժմ ոստիկանությունը քննում է 16 գործ` եկեղեցիների կողոպուտի փաստի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» ռուսական էլեկտրոնային պարբերականը` վկայակոչելով Հայաստանի ոստիկանությանը: Ըստ հրապարակման, եկեղեցիների կողոպուտ գրանցվել է ինչպես հանրապետության յոթ մարզերում, այնպես էլ մայարաքաղաք Երևանում:

Դրանց հետևանքով հայ առաքելական եկեղեցուն պատճառած վնասը կազմել է 3. 184 միլիոն դրամ կամ մոտ 11 հազար դոլար: Հանցագործները գողացել են հոգևորականների խաչերը և եկեղեցիներում եղած գումարը: Բոլոր գողություններն էլ իրականացվել են գիշերը` եկեղեցու դռները կոտրելու միջոցով:

Ոստիկանությանն առայժմ հաջողվել է ձերբակալել երկու հանցագործի, իսկ քննությունը շարունակվում է։