Մարտի մեկի գործերի վիճակը

ՀՀ Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության համաձայն, 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի դատարաններ են մուտքագրվել 144 քրեական գործեր (այդ թվում 46 քրեական գործեր Վերաքննիչ քրեական դատարան), որոնցից 128 քրեական գործեր 145 անձանց վերաբերյալ ավարտվել են:

Նշված քրեական գործերով կայացված դատավճիռներով ազատազրկման են դատապարտվել 129 անձինք, որոնցից 47-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, 2 անձի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը (օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը): Ընդհանուր առմամբ կայացվել են 8+6 (մեղադրանքի մեկ մասով) արդարացման դատավճիռներ, 7 անձանց նկատմամբ նշանակվել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակ, 1 անձի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է հաշտության համաձայնության հիմքով:

2008 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի դատարանների վարույթում են գտնվում հետևյալ քանակի քրեական գործեր.

1. Երևանի քրեական դատարանի վարույթում` 8 քրեական գործ.

2. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում` 1 քրեական գործ,

3. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում` 7 քրեական գործ: