Միասին կպայքարենք թմրամիջոցների և հանցավորության դեմ

Հայաստանը և ՄԱԿ-ը շահագրգռված են թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարվել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոտ Հովակիմյանի և ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Անտոնիո Մարիա Կոստայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Անտոնիո Մարիա Կոստան ներկայացրել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները՝ անդրադարնալով հարավկովկասյան տարածաշրջանում այդ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմ մակարդակներով ՀՀ հետ համագործակցությանը:

Դեսպան Հովակիմյանն իր հերթին ներկայացրել է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը: