ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԺ նախագահ արդեն չունենք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Աժ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը ԱԺ արտահերթ նիստում սեպտեմբերի 19-ին ներկայացնելուց հինգ օր անց` սեպտեմբերի 26-ին, երկրորդ դիմումն է ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որով նրա հրաժարականը համարվում է ընդունված:
Աժ կանոնակարգ ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:
Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստում:
Source Url:
