ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նշվեց Գուրգեն Մարգարյանի 30 ամյակը
Այսօր Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 197 մսուր մանկապարտեզում և թիվ 94 միջնակարգ դպրոցում նշվել է Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 30-ամյակը։
Միջոցառմանը ներկա էին նաև սպանված սպայի անունը կրող հասարակական բարեգործական կազմակերպության անդամները։
Կազմակերպության անդամները տեղեկացրին հավաքվածներին, որ շուտով կսկսվի Գուրգեն Մարգարյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցումը՝ Լենինգրադյան – Լենինական փողոցների հատվածում։
Հիշյալ երկու հաստատությունները կրում են Գուրգեն Մարգարյանի անունը։ Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ–ի կրթական ծրագրերից մեկին։ Նրան քնած ժամանակ կացնահարել է նույն կրթական ծրագրերին մասնակցող ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը։
Source Url:
