ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեր տնտեսությունը լրիվ ազատ չէ
Сato Institute հետազոտությունների կենտրոնը հրապարակել է երկրների տնտեսական ազատության վարկանիշի վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Ցանկում ընդգրկված 141 պետությունների թվում Հայաստանն այդ ցուցանիշով 67-րդ հորիզոնականում է: Տասը միավորանոց սանդղակով Հայաստանն ունի 6.83 բալ:
Կենտրոնը գնահատելիս հիմնվել է հինգ հիմնական չափանիշների վրա` կառավարության գործունեություն (պետական ծառայողների թիվը, պետական ներդրումների ծավալը և այլն), սեփականության իրավունքի պաշտպանություն, դրամական միջոցների հասանելիություն (գնաճի միտումները և այլն), միջազգային առևտրի ազատության մակարդակը, բիզնեսի, աշխատանքային և վարկային շուկանների կարգավորումը:
ԱՊՀ երկրներից առաջատարը Էստոնիան է, այն 7.89 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Նրան հաջորդում է Լիտվան` 7.40 միավորով 31-րդ տեղում, Վրաստանը` 7.29 միավորով 40-րդում է, Ղազախստանը` 7.23 միավորով 42-րդում է, Ղրղզստանը` 6.96-ով 60-րդ տեղում է, Մոլդովան 78-րդն է, Ռուսաստանը` 101, Ադրբեջանը 118, Ուկրաինան 121: Բելոռուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը վարկանշային աղյուսակում չեն ընդգրկվել:
Այս ցուցանիշով առաջատար դիրքերում են Հոնկոնգը, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Չիլին, Կանադան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իռլանդիան: Առավել վատ ցուցանիշներ ունեն Զիմբաբվեն, Անգոլան, Մյանմեն, Կոնգոն, Նիգերիան: Ցածր ցուցանիշ ունեցող 10 երկրներից 8-ը գտնվում են Աֆրիկայում:
