ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեռ անելիքներ կան
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խումբը «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ իրականացնում է Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների պահման պայմանների ուսումնասիրություն, որի արդյունքները կհրապարակվեն մեկ–երկու ամսից։
Երեկ կազմակերպվել էր կլոր սեղան բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խումբ, Արդարադատության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀԿ–ներ։
Այսօր Հայաստանում կա ցմահ ազատազրկման դատապարտված 76 քաղաքացի։ Արմավիրի մարզում կոռուցվում է հատուկ ՔԿՀ ցմահ ազատազրկվածների համար, իսկ մինչ այդ նրանք «Նուբարաշեն» ՔՀԿ–ի առաձնացված 5–րդ եւ 4-րդ հարկերում են։ Եվ նախարարության ներկայացուցիչները եւ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի անդամները հայտարարեցին, որ ՔԿՀ–ներում բարեփոխումները տեսանելի են. Խցերում սանհագույցները անտաջված են, անհրաժեշտության դեպքում դատապարտյալների բուժումը կազմակերպելու համար դրսից մասնագետ է հրավիրվում եւ այլն։ Սակայն դեռ անելիքներ կան. Մասնավորաբար դատապարտյալներին աշխատանքով ապահովելու եւ կրթական ծրագրեր իրականացնելու հարցերում։ ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը այս առթիվ հայտարարեց, որ նախարարությունը պատրաստ է ցանկացած հարց քննարկել ցանկացած ձեւաչափով հավաքներում։
