ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտահերթ ընտրություն չի լինի
Տարածվող այն լուրերը, թե Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, չեն համապատասխանում իրականությունը: ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարել է, որ իրենց մոտ ընտրություններ տեղի են ունենալու 2009 թվականի նոյեմբերին:
Նշենք, որ Փաստաբանների պալատի հիմնական առաքելությունն է մարդու իրավունքների արդյունավետ մասնագիտական պաշտպանությունը, փաստաբանության, որպես ինստիտուտի, լիարժեք կայացումը և զարգացումը ժողովրդավարական ու իրավական երկրներում ընդունված չափանիշներին համահունչ, հասարակության իրավագիտակցության նոր որակի արմատավորումը:
Փաստաբանների պալատի ներկայիս նախագահն է Ռուբեն Սահակյանը
Source Url:
