ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քոչարյանի հարցը չեն քննարկել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի դիտարկել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Մենք բոլորովին վերջերս հավանություն տվեցինք Տիգրան Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, ինչպես նաև հաստատեցինք նրա կառավարության ծրագիրը, և ես կարծում եմ, որ նա լիովին ընդունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։ Քոչարյանի կառավարման տարիները, բոլոր թերություններով հանդերձ, նվաճումների տարիներ են եղել»,- չորեքշաբթի ասաց Շարմազանովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հովիկ Աբրահամյանին խոսնակի պաշտոնում նշանակելու մասին ՀՀԿ խորհրդի որոշման առնչությամբ հայ հասարակությունում ակտիվորեն տարբեր լուրեր են պտտվում կադրային փոփոխությունների մասին։ Ամենատարածված տարբերակն այն է, որ Աբրահամյանին Ազգային Ժողովի ղեկավարի պաշտոնում նշանակելը, իբրև թե, վարչապետի աթոռը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրամադրելու նախապատրաստությունն է։
ՀՀ խորհրդարանի գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի հայտարարեց իր հրաժարականի և ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունից հեռանալու մասին։
