ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ուզում է պարզել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին :

Նամակում ասվում է.

«Հայտնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 10-ին իմ աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման վրա, իմ հանձնարարությամբ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչև Պուշկին փողոց ընկած հատված մուտք գործելը արգելված էր ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքներների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերը նշվածի իրավական հիմնավորվածության վերաբերյալ» :